ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ

Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ
14.12.2018 | 12:30

«Ժամանակը» գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Խոսքը 465 մլն դրամի մասին է: Շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար: Սարգսյանը մինչև հիմա փորձել է գումարը ստանալ համոզելով, սակայն տեսնելով, որ Ծառուկյանը որոշել է իրենց քցել, դիմել է իրավապահ մարմիններին: Եթե Զարուհի Սարգսյանի դիմումում նշված հանգամանքները հաստատվեն, Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ»:


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է «Ժամանակի՚ հրապարակումը. «Ժամանակ» օրաթերթն այսօր հերթական անգամ աչքի է ընկել մասնագիտական անբարեխղճությամբ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը հրապարակելու տխրահռչակ գործելաոճով։ Առաջին հերթին նշեմ, որ հրապարակման մեջ նշված «Եվրոմոթորս» ընկերությունում Գագիկ Ծառուկյանն ընդամենը բաժնետեր է, ավելին՝ բաժնեմասերը կառավարվում են հավատարմագրային կառավարչի կողմից: Ի սկզբանե ներդրումային ծրագրերն իրականացնում են Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Պրինցես Գրուպ» ընկերության կողմից, որն էլ նշանակում է ընկերության գլխավոր տնօրենին: Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք դասական մուտիլովկայի հետ, ոչ ավելին։ Քանի որ «Եվրոմոթորս» ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016-ին վնրանց վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Եթե Զարուհի Սարգսյանը որևէ հիմք ունենար իր գումարները չվճարելու վերաբերյալ, մինչև այժմ դատարան կդիմեր, այլ ոչ թե այս տարիների ընթացքում նախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին։ Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք սեփական շահադիտական նպատակներով Գագիկ Ծառուկյանի անունն անտեղի շահարկելու, իսկ «Ժամանակ» օրաթերթի դեպքում հերթական ապատեղեկատվության, կամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքի հետ»։

Դիտվել է՝ 3130

Մեկնաբանություններ